News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գիտելիքներն ինքնին անիմաստ են, եթե չեն ծառայում մարդկանց: Այս մասին հոկտեմբերի 18-ին Դիլիջանում «Ավրորա» համաժողովի շրջանակում ընթացող «Հումանիզմը կրթության մեջ» կոնֆերանսում ասաց UWC Dilijan միջազգային դպրոցի տնօրեն Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը:

Նրա խոսքով՝ կրթությունը ազդեցության հզոր միջոց է, մարդկանց միավորող միջոց, եւ Դիլիջանի դպրոցը մի վայր է, որտեղ կրությունը մեծ թվով մարդկանց միավորում է գիտելիքներով: «Դպրոցում սովորում են 80 ազգություններ ներկայացնող մարդիկ: Սա թույլ է տալիս ծանոթանալ տարբեր մշակույթների հետ, լեզուներ ուսումնասիրել: Այս ամենն ակնհայտորեն ցույց է տալիս, որ մարդկանց միավորող գործոններն աշխարհում ավելի շատ են, քան բաժանողները»,- նշեց տնօրենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ