News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Այսօր լույս է տեսել է ընտրական համակարգի բարեփոխումների հայեցակարգը, եւ շուտով հանրության դատին կներկայացվի տվյալ բարեփոխումների իրականացման մասին օրինագիծը: Այս մասին հոկտեմբերի 18-ին «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք. առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց սահմանադրագետ, իրավաբան Արմեն Մազմանյանը, որը մասնակցություն է ունեցել «Կուսակցությունների մասին» նոր սահմանադրական օրենքի ստեղծման աշխատանքներում:

Նա նշեց, որ տվյալ բարեփոխումների կարեւորագույն մասերից մեկը քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումն է, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, ինչպես նաեւ կուսակցական գործունեության եւ բիզնեսի տարանջատումը: Փորձագետը նաեւ անդրադարձավ աշխատանքային խմբի ներկայացրած առաջարկներին, որոնք բաժանված են խնդրային խմբերի՝ բլոկերի: «Այսօր Հայաստանում կուսակցությունների գրանցման համար անհրաժեշտ անդամների թիվը կազմում է 800-ը: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավելի մեծ բնակչություն ունեցող երկրներում այդ թիվը զգալիորեն ցածր է: Օրինակ, Ֆրանսիայում պահանջվում է 3 մարդ, իսկ Ռուսաստանում՝ 500: Սակայն մեր աշխատանքային խումբը, այսպես ասած, չի համարձակվել չափազանց լիբերալ լինել: Մեր կարծիքով՝ 3 մարդը չափազանց լիբերալ մոտեցում է: Առաջարկ է արվել կրճատել անդամների թիվը մինչեւ նվազագույնը 300-ը:  Մեկ այլ առաջարկ է տարածքային միավորների մասին պահանջը, որը ժամանակակից օրենքում ներկայացված է բավական բարդ ձեւակերպմամբ: Սակայն, այդուհանդերձ, անհրաժեշտ է ունենալ գրանցված տարածքային միավորներ հանրապետության ¼ շրջաններում: Աշխատանքային խումբը նշանակություն չի տվել ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններին»,- հստակեցրեց Մազմանյանը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել