News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը` 75-ամյա Վարդան Թովմասյանը այս պահին Ազգային անվտանգության ծառայությունում է։ NEWS.am–ը ԱԱԾ–ից հետաքրքրվեց, թե ի՞նչ գործի շրջանակներում է Թովմասյանը հրավիրվել ԱԱԾ, սակայն լրատվական ծառայությունից  տեղեկացրեցին, որ առայժմ չեն կարող մեկնաբանել՝ խոստանալով ավելի ուշ հաղորդագրություն տարածել։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ ԱԱԾ աշխատակիցները հոկտեմբերի 17–ին  այցելել են Սահմանադրական դատարանի  նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝  75–ամյա Վարդան Թովմասյանի՝  Դարակերտ գյուղում գտնվող տուն և հետաքրքրվել, թե ի՞նչ միջոցներով է Վարդան Թովմասյանը նորոգել իր տան տանիքը։ Վարդան Թովմասյանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ինքը պատրաստ է փաստաբանի հետ ներկայանալ ԱԱԾ և պատասխանել քննիչների հարցերին։

Նշենք, որ ԱԱԾ–ն հարցաքննության է հրավիրել նաև Հրայր թովմասյանի դուստրերին։

Տպել
Ամենաշատ