News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Միխայիլ Խաչատուրյանի, որի սպանության մեջ մեղադրվում են նրա դուստրերը, զարմիկը չի առարկում զարմուհիների առավելագույն խիստ պատժի դեմ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Պետք չէ, որպեսզի նրանց ցմահ փակեն, եթե դատարանն ուզում է 20 տարի տալ, թող տա»,- լրագրողներին ասել է Արսեն Խաչատուրյանը, որն ավելի վաղ քանիցս ասել էր, որ հորեղբոր սպանությունը համարում է միտումնավոր։

Աղմուկ հանած սպանությունը կատարվել է 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ինչպես կարծում է քննությունը,  Խաչատուրյան երեք քույրերը սպանել են իրենց հորը Մոսկվայի Ալտուֆեւյան խճուղում գտնվող իրենց բնակարանում։ Կալանավորվածներին փակել են մեկուսարանում, իսկ հետո մեղմել խափանման միջոցը «որոշակի գործողություններ կատարելու արգելքով»։ 2019 թվականի հունիսին քննությունը քույրերին ներկայացրել է հնարավոր բոլոր որակումներից ամենածանրը՝ սպանության մեղադրանք մարդկանց խմբի կողմից նախնական պայմանավորվածությամբ։ Աղջիկներին սպառնում է 8-20 տարվա ազատազրկում։

ՔԿ-ն Խաչատուրյանի գործողությունների ստուգումից հետո՝ հայտնաբերելու համար հանցանշաններ, որոնք նախատեսված են ՌԴ ՔՕ 117, 132 եւ 133 հոդվածներով (խոշտանգում եւ սեռական հանցագործություններ), Խաչատուրյանի դեմ գործ չի հարուցել նրա մահվան հետ կապված։ Միեւնույն ժամանակ, դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է բարոյական, ֆիզիկական եւ սեռական բնույթի բռնություն Խաչատուրյանի կողմից աղջիկների հանդեպ։

ՌԴ մարդու իրավունքների լիազոր Տատյանա Մոսկալկովան ասել է, որ դատարանը պետք է ուշադրություն դարձնի աղջիկների հանդեպ հոր բռնության հանգամանքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ