News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Այսօրվա բռնապետության օրոք քաղաքական հաղորդում փակվեց, դա Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդումն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով, այսօր ազատ խոսքը սահմանափակվում է ու չի թույլատրվում իշխանությունների կողմից, եւ դա արվում է քաղաքական նկատառումներով, իսկ ագրեսիվ գործողությունների հեղինակները, այսինքն՝ իշխանությունները, չեն թաքցնում իրենց ապօրինությունները:

«Հաղորդումը, որ ուներ բավական բարձր վարկանիշ, սեփականատերը փակել է, որովհետեւ, կարծում եմ՝ քաղաքական ճնշում կա սեփականատիրոջ վրա»,-ասաց Փոստանջյանը:

Տպել
Ամենաշատ