News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Խարկովի մարզում տեղի բնակիչը, տեսնելով, թե ինչպես են փողոցում բռնաբարում իր կնոջը, ծվատել է բռնաբարողի առնանդամը։ Բռնաբարողին մահից փրկել է ոստիկանական պարեկը, տեղեկացնում է «Ֆակտի»-ն։

Հոկտեմբերի 13-ի գիշերը, Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանի Շեւչենկովո գյուղում պարեկելիս արագ արձագանքման ոստիկանական խումբը նկատել է կնոջ, որի հագուստը «կարգին վիճակում չէր», եւ կողքին պառկած տղամարդու։ Մոտենալով նրանց՝ իրավապահները տեսել են, որ տղամարդու գլուխը ջարդված է, եւ նա ուժեղ արնահոսություն ունի աճուկների շրջանում։ Տուժածին, որը  Օգուրցովկա գյուղի 25-ամյա բնակիչ էր, հոսպիտալացրել են։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրա առնանդամը լրիվ կտրված է, եւ տուժել են ամորձիները։ Իսկ ոստիկանության Շեւչենկովոյի բաժանմունք հասցված կինը դիմում է գրել բռնաբարության մասին։

Ինչպես պարզել է քննությունը, այդ երեկո կինն ամուսնու եւ ընկերների հետ հանգստանում էր տեղի սրճարանում։ Գիշերվա ժամը 1-ի մոտ նա մենակ գնացել է տուն։ Բայց տան մոտ, որից մինչեւ սրճարան ընդամենը մի քանի րոպե է ոտքով, նրա վրա հարձակվել է անհայտ մեկը եւ օգտվելով ֆիզիկական առավելությունից՝ սկսել բռնաբարել։ Բայց այդ ժամանակ տուն է վերադարձել նաեւ զոհի ամուսինը։ Ճիչեր լսելուց հետո շտապելով օգնության՝ նա տեսել է, որ ինչ-որ մեկը բռնաբարում է իր կնոջը եւ բռնաբարողին հանելով կնոջ վրայից՝ ազատություն է տվել զգացմունքներին։ Բարեբախտաբար, ոչ հեռվում պարեկում էին ոստիկանները, որոնց նկատելով՝ մոլեգնած ամուսինը դիմել է փախուստի։

Բռնաբարության եւ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու փաստով քրեական գործեր են հարուցվել։ Քրեական հետախուզության աշխատակիցները կալանավորել են փախստականին նույն գիշեր, «Ֆակտի»-ին պատմել է Խարկովի մարզային ոստիկանության հաղորդակցության բաժնի պետի տեղակալ Օքսանա Կալմիկովան։ Մարմնական ծանր վնասվածքներ պատճառելու համար 27-ամյա տղամարդուն սպառնում է 5-8 տարվա ազատազրկում։ Բռնաբարողին ավելի քիչ պատիժ է սպառնում՝ 3-5 տարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (վիդեո)
Էն ժամանակ, որ  նստած էի բանտում, Փաշինյանը, որպես ԱԺ պատգամավոր, գալիս-գնում էր իմ մոտ, հետո...
Հրդեհը բռնկվել է վագոն-տնակում. Այն ամբողջությամբ այրվել է
Մարտի 28-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության…
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
Ամենաշատ