News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.22
EUR
526.33
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացված զորավարժության ընթացքում հայ զինծառայողների գործողություններին հետեւելու եւ գնահատելու նպատակով Հայաստան է գտնվում ՆԱՏՕ-ի դիտորդական խումբը: Զորավարժության նպատակն էր ՆԱՏՕ-ի չափորոշիչներով գնահատում անցնելը եւ միջազգային խաղաղարար առաքելություններին մասնակցելու հավաստագրում ստանալը:

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի դաշտային հոսպիտալի գնահատման ամփոփումը, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է միջազգային դիտորդների հետ, հետաքրքվել անձնակազմի գործողությունների վերաբերյալ նրանց տպավորություններով:

Դիտորդները ներկայացրել են իրենց նկատառումներն ու դիտողությունները, հանդես եկել արձանագրված որոշակի թերությունները վերացնելու առաջարկություններով:

Դիտորդների նախնական գնահատականը դրական է, վերջնականը կլինի վեց ամիս հետո՝ հաշվի առնելով բացթողումների վերացման ուղղությամբ տարվող նպատակային աշխատանքը:

Զորավարժության սցենարով ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի գումարտակներից մեկը եւ ինժեներասակրավորային դասակը իրականացրել են խաղաղարար առաքելություն, իսկ շարժական դաշտային հոսպիտալը՝ նրանց գործողությունների բուժապահովումը: Բացազատված դաշտային շարժական հոսպիտալում իրականացվել է պայմանական վիրավորների տեսակավորում, ըստ վիրավորման ծանրության աստիճանի` անհրաժեշտ բուժօգնության ապահովում, ուղղաթիռային տարհանում եւ այլ օպերատիվ միջոցառումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մերկելը, Սթոլթենբերգը եւ Պոմպեոն չեն համաձայնել ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին Մակրոնի պնդման հետ
Մակրոնը The Economist ամսագրին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն լիովին կորցրել է հավասարակշռությունը միության ներսում․․․
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին տարաձայնությունները հաղթահարելու կոչ է արել
Մեր միասնությունն անհրաժեշտ է մեր հավաքական անվտանգության համար…
Մակրոնը հայտարարել է ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին
Ավելի վաղ Մակրոնը Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները տարածաշրջանում Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի կոպտագույն սխալ է անվանե.լ...
Լիտվայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվում՝ 11 երկրներից մոտ 4 հազար զինծառայողների մասնակցությամբ
«Մանեւրների նպատակը, որոնց մասնակցում են Լիտվայի ստորաբաժանումները, ինչպես նաեւ անձնակազմն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների տեխնիկան, այդ ուժերի փոխգործակցության ու արդյունավետ ծրագրման եւ մարտական խնդիրների իրականացման միջոցների մշակումն է»...
ԱՄՆ-ը հաստատել է NATO-ին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության աջակցությունը
Հոկտեմբերի 22-ին Սենատը NATO-ին Հյուսիսային Մակեդոնիայի միացման մասին արձանագրություն էր ընդունել․․․
Գերմանիայի ՊՆ ղեկավարը NATO-ին է ներկայացրել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման իր առաջարկը
Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը հայտարարել է, որ միջազգային վերահսկողության տակ գտնվող գոտում, պետք կլինի նաեւ Ռուսաստանը․․․