News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Բռնապետական ճանապարհով գնացող իշխանությունը շատ արագ սպառելու է իր բոլոր գործիքները եւ հայտնվելու է ավելի դժբախտ իրավիճակում, քան նախորդները:

Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

«Եթե նախորդները դեռ շարունակում են ապրել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, ապա գործող իշխանությունը, որը բազմաթիվ խոստումներ է տվել հանրությանը, մենք չենք կարողանալու պաշտպանել հաշվեհարդարներից, որովհետեւ նրանք հայտարարել են հաշվեհարդարների միջոցով գործելու ճանապարհը: Մենք սա ենք տեսնում: Եթե վարչապետը դատավորին ասում է վնգստացող, հետեւաբար, բոլորը արդեն էստաֆետը վերցնում են, մեկը ձու է շպրտում, մյուսն ասում է՝ ես պետք է անեի: Սա բոլշեւիկյան արատավոր պրակտիկա է»,-ասաց Փոստանջյանը:

Նա ընդգծեց, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին հեղափոխությանը մասնակցելը չի կարող արդարացնել խուլիգանական արարքները, որ արվում են: Խոսքը մասնավորապես «Հայերլի» ակումբի վրա հարձակման մասին է:

Տպել
Ամենաշատ