News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իր այցելությամբ օրը տոնական դարձրեց «Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստեղծագործական 81 տարվա ճանապարհ անցած  համույթն ազատազրկված կանանց ներկայացրեց հայ ազգային երգն ու պարը, ազգային նվագարաններն ու տարազը: Ծրագիրը հագեցած էր նաև գուսանական և դասական ստեղծագործություններով:

Համերգի ավարտին հիմնարկի վարչակազմը հայտնեց իր երախտիքի խոսքերը համույթի ղեկավարներին և մասնակիցներին՝ վստահաբար նշելով, որ հասարակությունից մեկուսացված անձանց հետ մշակույթի լեզվով հաղորդակցվելը հոգևոր անհրաժեշտություն է և նպաստում է կալանավայրի առօրյան դրական լիցքերով ապահովելուն: 

Կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեցին նաև ազատազրկված կանայք՝ համույթի անդամներին նվիրելով իրենց ձեռքով պատրաստված կավե աշխատանքներից:

Տպել
Ամենաշատ