News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի հանդեպ գործողությունների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները ԱԱԾ  շենքի մոտ են։ Ակցիան իրականացվում է իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությամբ։ NEWS.am–ի լրագրողը հայտնում է, որ ԱԱԾ շենքի առջև են մի շարք իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ՝ այդ թվում Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, ԱԺ նախկին պատգամավոր, իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը։ ԱԱԾ շենքի դիմաց ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանները, նրանք պատ ենք կազմել շենքի մուտքի մոտ։

Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց, որ անթույլատրելի է խաչաձեւել իրավական եւ բարոյական «կարմիր գծերը»։ Իրավապաշտպանը նաեւ նշել է, որ նրա տեղեկություններով՝ Հրայր Թովմասյանի հոր տուն ԱԱԾ աշխատակիցների երեկվա այցելությունից հետո վատացել է Թովմասյան-ավագի ինքնազգացողությունը։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Թովմասյանի աղջիկները կգնան ԱԱԾ, որտեղ երեկ նրանց հրավիրել են, ապա Մելիքյանը նշեց, որ, նրա տեղեկություններով, նրանք մտադիր են անել դա։

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ լրագրողներին տեղեկացրեց, որ Հրայր Թովմասյանի ավագ դուստրը ներսում հարցաքննության է, իսկ կրտսերը սպասում է։ Խոսելով բողոքի ակցիայի մասին՝ նա ընդգծեց՝ սա բողոք է ոչ թե իշխանության, այլ իշխանության գործողության դեմ։ 

Նշենք, որ քիչ առաջ ԱԱԾ–ում բացատրություն է տվել Հրայր Թովմասյնաի հայրը՝ 75–ամյա Վարդան Թովմասյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում և ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։ 
Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ