News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է մեղմել կուսակցությունների ստեղծմանը ներկայացվող պահանջները. կուսակցությունը կարող է ունենալ ընդամենը 50 համահիմնադիրների եւ 500 անդամներ: Այս մասին հոկտեմբերի 18-ին «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը. գոյություն ունեցող խնդիրները եւ փոփոխությունների շրջանակները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա կարծիքով՝ այս պահանջը կարելի անգամ ավելի մեղմել:

Խոսելով կուսակցությունների ֆինանսավորման սկզբունքի մասին, պատգամավորը բերեց Հայ ազգային կոնգրեսի փորձի օրինակը:

«ՀԱԿ-ից մեր գործընկերների մոտ ես մի շատ հետաքրքիր ձեւակերպում եմ նկատել: Այսպես, օրինակ, ձեռնարկատերերը իրենց ընկերությունների ԱԱՀ 0,25 տոկոսը փոխանցում են այն քաղաքական ուժին, որը, նրանց կարծիքով, սպասարկում է ավելի ճիշտ քաղաքական ուղղությունների: Օրինակ՝ էկոընկերությունը, որը զբաղվում է էկոլոգիական արտադրանքի արտադրությամբ, բնականաբար, կցանկանա ֆինանսավորել այն քաղաքական ուժին, որի համար շրջակա միջավայրի պաշտպանությունը գերակա է»,- պարզաբանեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ