News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այսօր Հայաստանում այլընտրանքային քաղաքական ուժ ձեւավորված չէ, որ ես մտածեի՝ արտահերթ ընտրություններում այս իրավիճակը կհանգուցալուծվի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով, այսօր բավականին մեծ վարկանիշ ունեցող քաղաքական ուժ կա եւ նրան աջակցող հսկայական զանգված. «Շատ ցանկալի կլիներ, որ իշխանությունը դրական քայլեր ձեռնարկեր: Այդուհանդերձ հասարակությունը, անկախ կուսակցական պատկանելիությունից, անկախ համակրանքներից, պետք է դիմադրեն դատական համակարգի դեմ ոտնձգություններին»,-ասաց նա:

Անդրադառնալով եվրոպական կառույցներին, Իշխանյանն ընդգծեց. «Մենք շատ ենք գերագնահատում միջազգային կառույցներին: Նրանք հաճախ չեն հակադրվում իշխանություններին:  Եսիմինչ դեպք պետք է լինի, որ հակադրվեն, վկան Վենետիկի հանձնաժողովի վերջին որոշումը: Իհարկե, եթե չլինեին եվրոպական կառույցները, մեր վիճակն ավելի վատ կլիներ, նրանքինչ-որ զսպիչ դեր են կատարում»:

Տպել
Ամենաշատ