News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Մեռր դատավորների, ընդհանրապես հասարակության մեծ մասի մեջ գիտակցում կա, որ պետք է իշխանությանը ծառայել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:

«Երբ այդ նույն շղթայի քննիչները գործեր են հարուցել այն ժամանակ «Մարտի 1»-ի հետ կապված այն ժամանակվա ընդդիմության դեմ, հիմա այդ նույն մարդիկ գործեր են հարուցում այն ժամանակվա իշխանության նկատմամբ: Այդ նույն մարդիկ այն ժամանակ սրիկաներ էին, այսօր հերոսներ են: Նույնը վերաբերում է դատարաններին:

Ես մի փոքր հուսահատված եմ, որովհետեւ անկախ դատական համակարգ ունենալու պահանջը չունի ոչ հասարակությունը, ոչ իշխանությունը: Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգի բարեփոխումներին, թե դա ինչպես կկատարվի, ԲԴԽ-ի ընտրությունը ցույց տվեց, թե դա ինչպես կկիրառվի»,-ընդգծեց Իշխանյանը:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ