News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կոռումպացված, ոչ ժողովրդավարական կուսակցությունները չպետք է ստանան Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություն կամ, ինչպես եղել է վերջին շրջանում, ցուցադրեն քաղաքական գործունեության իմիտացիա: Այս մասին հոկտեմբերի 18-ին «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը. գոյություն ունեցող խնդիրները եւ փոփոխությունների շրջանակները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքից ԱԺ փոխոսնակ Լենա Նազարյանը:

Նրա խոսքով՝ անչափ շատ բան է կախված արժեքներից, որոնց կուսակցությունները դավանում են:

«Սակայն, լայն ինքնավարության հետ միասին, որը տրամադրված է կուսակցություններին եւ պետք է պահպանվի, կարծում եմ՝ անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել սկզբունքները, որոնք պետք է պարտադիր լինեն»,- նշեց Նազարյանը:

Փոխխոսնակի կարծիքով՝ սա անչափ կարեւոր գործոն է, քանի որ կուսակցությունները միակ մեխանիզմն են ընտրություններին տարբեր քաղաքական ուժերի մասնակցությունն ապահովելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ