News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Իրավական լուծումները շատ արագ ընթացք չեն կարող ունենալ, որպեսզի մենք կարողանանք կասեցնել իրավունքի գերակայության սկզբունքի գահավիժող ընթացքը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Եթե մեկ բառով նկարագրելու լինեի այն, թե ինչ այսօր տեղի է ունենում իրավունքի տեսանկյունից, կանվանեի գռեհիկ կամ վուլգար երկակի ստանդարտների կիրառության քաղաքականություն: Երկակի ստանդրատները միշտ էլ եղել են, դրանք կան միջազգային կառույցների գնահատականներում: Դրանք լեգիտիմացված են, մտած են առօրյա: Բայց այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, ոչ թե երկակի ստանդարտի կիրառում է հանուն ինչ-որ շահի, հանուն պետության, գաղափարի: Այս դեպքում՝ երկակի ստանդարտի հիմքում դրված է շատ պարզ մենցաղային բանաձեւ. Ինչ է ուզում իշխանությունը եւ ինչ չի ուզում իշխանությունը:

Եթե դու անում ես այն, ինչ ուզում է իշխանությունը, ապա դու համապատասխանում ես բոլոր չափանիշներին: Դու լավագույն իրավաբանն ես, դու փայլուն իրավապաշտպան ես, դու ամենահանճարեղ քաղաքական գործիչն ես, դու տաղանդավոր անձ ես: Իսկ երբ դու դա չես կատարում, դու ամենավատն ես, ռեժիմի ստրուկ ես,  կոռումպացված ես, թալանչի ես եւ այլն»,-ասաց Արփնիե Հովհաննիսյանը:

Նա բերեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի օրինակը՝ նշելով. «Նա լավն է, որովհետեւ չի շեղվում իշխանության կամքից: Հաջորդը՝ լա՞վն է ԲԴԽ-ի ղեկավարը, ով նախկինում համարվում էր ամենակոռումպացվածը հին իշխանության պաշտոնյաներից: Իհարկե լավն է, որովհետեւ ԲԴԽ-ն անում է այն հայտարարությունները, որն ուզում է իշխանությունը: Լա՞վն է ՍԴ այս կամ այն անդամը: Այս անդամը լավն է, որովհետեւ դեմ է քվեարկում, իսկ այն բոլոր անդամները Հրայր Թովմասյանի գլխավորությամբ սարսափելի են, որովհետեւ ճգնաժամ են ստեղծում»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ