News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Աշխատանքային խումբն առաջարկում է լիովին հանել տարածքային կուսակցական գրասենյակների ստեղծման մասին պահանջը, բայց դրա հետ մեկտեղ կառավարությանն  առաջարկում է Ազգային ժողովի գործունեության ժամանակահատվածում խորհրդարանական կուսակցություններին գրասենյակներ տրամադրել յուրաքանչյուր մարզում: Այս մասին հոկտեմբերի 18-ին «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը. գոյություն ունեցող խնդիրները եւ փոփոխությունների շրջանակները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց սահմանադրագետ, իրավաբան Արմեն Մազմանյանը, որը գործուն մասնակցություն է ունեցել «Կուսակցությունների մասին» նոր սահմանադրական օրենքի ձեւավորման աշխատանքին:

Նրա խոսքով՝ մեկ ուրիշ փոփոխություն վերաբերում է կուսակցությունների գործունեության դադարեցման գործընթացին: Ըստ Սահմանադրության՝ կուսակցության գործունեությունը կարող է դադարեցվել միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ ու 2 դեպքում՝ օրենքի կոպիտ խախտման եւ անընդմեջ 2 ընտրությունների մասնակցելուց հրաժարվելու:

«Տարընթերցումների տեղիք չտալու համար աշխատանքային խումբը կտա «օրենքի կոպիտ խախտում» հասկացության ավելի ճշգրիտ նկարագրություն, առաջարկում է կուսակցությունների գործունեությունը դադարեցնել կրկնակի խախտման դեպքում, ինչպես նաեւ միաձայն առաջարկում է հանել ընտրություններին չմասնակելու վերաբերյալ պահանջը»,- պարզաբանեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ