News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը կիսագրագետ էքսպերտի գրած մի թուղթ է, որը ես կգնահատեի այսպես՝ ամեն ինչ լավ է, միայն էլեկտրոնային փոստ է պետք տալ դատարաններին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Ընդամենը 20 իրավաբան կա, որ իրենց կարծիքն են ուզում արտահայտել, բայց 2 հազար փաստաբան կա Հայաստանում, ուր են նրանք: Ուր են դատավորներն ու դատախազները, որոնք իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու: Ոչ մի ռեֆորմ չկա՝ մասնագիտացված դատարաններ, երդվյալ ատենակալների դատարաններ, արբիտրաժային դատարանների զարգացում, կոլեգիալ դատարաններ, ոչինչ չկա: Այսօր դատական համակարգը ֆինանսական հոսքեր կառավարելու համակարգ է: Այսինքն մի դատավորը կարող է քննել եւ գրպանահատություն, եւ սահմանադրական կարգի տապալում»,-ասաց նա՝ հավելելով, որ հանրային պաշտպանի գրասենյակը պետք չի զարգացնել, որովհետեւ հանրային պաշտպանը լավ պաշտպան չէ:

Նրա խոսքով, քանի դեռ մենք չունենք կայացած իրավաբանական կաստա, մարդիկ, որոնք չունեն քաղաքական առօրյա պահանջ, եւ նրանց միտքը իրավունքն է, սահմանադրականությունը, ժողովրդավարությունը, մենք միշտ ունենալու ենք նման վայրիվերումներ, օրվա իշխանությունների քմահաճույքներին դիմագրավելու ունակություն չունեցող հասարակություն:

Տպել
Ամենաշատ