News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է թույլ տալ Հյուսիսային Մակեդոնիային բանակցություններ սկսել Եվրամիությանը միանալու վերաբերյալ եւ միացել է առաջնորդների խմբին, որոնք արգելակել են Ալբանիայի հետ բանակցությունները, չնայած Բալկաններում Ռուսաստանի ազդեցության մտավախություններին, տեղեկացնում է Reuters-ը։

Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան եւ եւս չորս բալկանյան պետություն՝ Բոսնիան, Կոսովոն, Չեռնոգորիան եւ Սերբիան, փորձում են միանալ Եվրոպական դաշինքին 1990-ական թվականների պատերազմներից  հետո, որոնք հանգեցրին Հարավսլավիաի փլուզմանը։

Ինչպես տեղեկացնում է գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ դիվանագետին, չնայած ԵՄ անդամ երկրներն այդ երկրների անդամակցությունը համարում են անխուսափելի, այս թեմայով Բրյուսելի գագաթաժողովում բավական հուզական բանակռիվներ տեղի ունեցան։

Մակրոնն ասել է, որ Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության առաջարկություններն առաջընթաց չեն գրանցի, քանի դեռ ԵՄ-ը չի փոխել թեկնածու երկրների ստուգման պայմանները, որոնք վերաբերում են տնտեսական քաղաքականությունից մինչեւ մարդու իրավունքներին եւ օրենքի գերակայությանը։

Ինչպես տեղեկացրել է գործակալության աղբյուրը, Մակրոնը պնդել է իր դիրքորոշումը, չնայած Գերմանիայի եւ մյուս երկրների՝ նոր պլան առաջադրելու փորձին։

Իր հերթին, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ասել է, որ դա «պատմական սխալ էր»։

«Մենք պետք է սկսեինք անդամակցության բանակցությունները։ Ես հիասթափված եմ»,- գործակալությունը մեջբերել է Իտալիայի կառավարության ղեկավարի խոսքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել