News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի անմիջապես մայրուղու հարեւանությամբ գտնվող անտառից հանվում են Ականների վտանգի մասին հուշող ցուցանակները, նշված վայրում այլեւս ականներ չկան։

Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի ու Ականազերծման եւ ուտիլիզացիայի հիմնադրամի գործակցությամբ՝ այս տարի կենտրոնի ականազերծողները 16180 քառակուսի մետր տարածք են մաքրել։  Նախորդ տարվա աշխատանքների հանրագումարում՝ համայնքային իշխանություններին է հանձնվել ընդհանուր առմամբ 25 հազար քառակուսի մետր ականազերծված տարածք։ Ականազերծման ընթացքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք, այդ թվում՝ հակահետեւակային ականներ, 125 մմ արկ, Ֆ1 տեսակի ձեռքի նռնակ։ Այս տարի ականազերծում է իրականացվում նաեւ Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում։ Հայաստանում ականապատ մարզերը 4 են՝ Սյունիք, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր։ Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի մասնագետները ականազերծումից բացի պարբերաբար նաեւ ականների վտանգի իրազեկման դասընթացներ են անցկացնում Հայաստանի մարզերի եւ Երեւանի դպրոցականների ու ուսանողների համար՝ սովորեցնելով անվտանգ վարքագծի կանոններ։

Տպել
Ամենաշատ