News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Նախկին իշխանության ներկայացուցիչները մի լավ ավանդույթ են ունեցել իրենց ունեցվածքը գրանցել իրենց բարեկամների առումով, եւ հիմա տարօրինակ չէ, որ իրավապահ մարմինները ստուգում են, փորձում են ճշտել, թե արդյոք այդ գույքը օրինական ճանապարհով է ձեռք բերված: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորը եւ դուստրերին ԱԱԾ հրավիրելու փաստին:

«Ես չգիտեմ, թե ինչ պատճառով են նրանք այցելել ԱԱԾ եւ որեւէ կապ չունի, թե նա ում հայրն է, ում բարեկամն է: Խոսքը օրինականության մասին է: Այսինքն եթե տվյալ անձը չլիներ որեւ էմեկի հայրը, իմ հայրն էլ լիներ, մեկ է այցելելու էին, եթե ունեին տեղեկություն: Իմ հետ կապված նույնպես եղել են դեպքեր, որ կանչել են քննչական, ես ցուցմունք եմ տվել՝ գրավելով այն պաշտոնը, որ ես այսօր զբաղեցնում եմ: Բայց ես դա չեմ համարել իմ նկատմամբ հետապնդում»,-ասաց նա:

Նա նաեւ հավելեց, որ իրավապահ մարմինների գործը օրինական դաշտում աշխատելն է եւ ասել, որ որեւէ բան արվում է, որովհետեւ դա ինչ-որ տեղից հրահանգ է. «Եթե այդ հրահանգները լինեին, կլիներն շատ շուտվանից, կլինեին ոչ այդ ճանապարհով: Դա մենք չենք, իրենք իրենց չափանիշներով փորձում են մեզ գնահատականներ տալ, փորձում են իրենցից զոհի կերպար ձեւավորել, որը չի ստացվելու»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Դիտռարկմանը, որ այս ամենը սկսվեց այն բանից հետո, երբ ՍԴ-ն վարույթ չընդունեց ԱԺ դիմումը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մենք այդ տրամաբանությամբ չենք առաջնորդվում, որ եթե չընդունեցին, դե հլա մի հատ սրա հորը բերեք, նրա հորը բերեք: Դա իրենց պրիմիտիվ, տափակ տրամաբանությունն է, որ իրենք թող իրենց պահեն: Իրենց ուժով գործելակերպը, գնալ մարդուն պատժելը, ոչնչացնելը, բանտեր նետելը, տարբեր ֆեյքերով, լրատվամիջոցներով հիմնավորելը, դա իրենց ոճն է, թող իրենց չափանիշներով մեզ չչափեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ