News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


ՍԴ ճգնաժամը լուծվելու է մոտ ապագայում, թող որեւէ մեկը չկասկածի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ճնշում կամ որեւէ անօրինական քայլի մասին մոռացեք: Իրավական դաշտում արվելու է ամեն ինչ, որպեսզի դատական ճգնաժամը լուծվի եւ դա լուծվելու է: Դա կլինի Արման Բաբաջանյանի ներկայացրած նախաձեռնությամբ, Վահե Գրիգորյանի առաջարկածով կամ ԱԺ առաջարկած որեւէ տարբերակով, դա ժամանակի եւ տեխնիկայի հարց է: Բայց, որ հարցը լուծվելու է, թող որեւէ մեկի մոտ կասկած չլինի, նույն Հրայր Թովմասյանի եւ նրանց մոտ, որոնք նրան դրդում են, ասում են՝ հանգիստ, ամեն ինչ լավ է լինելու: Այն մարդիկ, որոնք իրեն հույս են տալիս, ենթադրում եմ, որ դա այն մարդն է, որ իրեն նշանակել է, կամ մոտիկ բարեկամներից որեւէ մեկը, այդ մարդկանց նույնպես ասում եմ՝ չի ստացվելու տղերք: Ոչ ձեր լրատվամիջոցները, ոչ ձեր ֆեյքերը, ոչ ձեր գողացված փողերը ձեզ չեն օգնելու»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ պաշտոնից կհեռանա, երբ ավարտվի իր պաշտոնավարման ժամկետը, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Սերժ Սարգսյանն էլ էր տենց ասում: Էլի շատ մարդիկ են եղել, որ սկզբում ասում եին՝ մնամ, ձեզ հետ աշխպատեմ: Իսկ երբ ասում էինք, որ չես կարող, մեզ պատասխանում էր, դե ուրեմն չեմ գնա, ես սա ունեմ, նա ունեմ: Շատ բան է ասում»:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ՍԴ-ում ճգնաժամը լուծելու համար եթե անհրաժեշտ լինի, բոլոր տարբերակներն էլ կփորձեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել