News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անկարան կշարունակի գործողությունը Սիրիայում, եթե ԱՄՆ-ը չպահի քրդական ուժերն անվտանգության գոտուց դուրս բերելու խոստումները, ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Եթե ԱՄՆ-ը չպահի խոսքը մինչեւ երեքշաբթի երեկո, ապա անվտանգության գոտու  թեման կլուծվի։ Այլապես գործողությունը կշարունակվի նույն տեղից, որտեղ հիմա թողնվել է»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում։

Էրդողանը եւ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հինգշաբթի պայմանավորվել են 120 ժամով դադարեցնել թուրքական գործողությունը Սիրիայում սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերը Թուրքիայի հետ սահմանից հեռացնելու համար։ Փենսն ասել է, որ պայմանավորվածությունները ենթադրում են քրդական ուժերի դուրսբերում Թուրքիայի եւ Սիրիայի սահմանի 30 կիլոմետրանոց անվտանգության գոտուց եւ որ ԱՄՆ-ը կնպաստի այդ գործընթացին։ Փենսը նշել է, որ ԱՄՆ զորքերն այդ շրջան չեն վերադառնա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ