News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում կուսակցությունների մեծամասնությունը հասանելիություն չունի լայն հետազոտական բազային՝ անկախ փորձագետների ծառայություններին: Այս մասին հոկտեմբերի 18-ին «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը. գոյություն ունեցող խնդիրները եւ փոփոխությունների շրջանակները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

Պատգամավորը նշեց, որ կուսակցությունները ստիպված են ավելի ու ավելի հաճախ դիմել համացանցի եւ լրատվամիջոցների օգնությանը՝ հասկանալու համար այս կամ այն օրինագծի վերաբերյալ հանրության դիրքորոշումը, ինչը, նրա կարծիքով, կարող է մանպուլյացիաների պատճառ դառնալ: «Հանրային վերաբերմունքը պետք է հետազոտվի կա՛մ փորձագիտական ուսումնասիրությունների միջոցով, կա՛մ հարցումների, ինչից կուսակցությունների մեծամասնությունը պարզապես զրկված է: Ներուժի մեծացումը եւ զարգացումը նաեւ կապված է կուսակցությունների անդամների մասնագիտական զարգացման հետ»,- շեշտեց Սիմոնյանը՝ հավելելով, որ աջակցությունը պետք է իրականացվի ոչ միայն ֆինանսական առումով, այլեւ շենքեր տրամադրելու միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ