News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կուսակցությունների գործունեության համար չափազանց կարեւոր է եթերային ժամանակի տրամադրումը Հանրային հեռուստատեսությունում եւ Հանրային ռադիոյում՝ հասարակությանն իրենց նպատակների եւ գաղափարների մասին տեղեկացնելու համար։ Այս մասին «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք. գոյություն ունեցող խնդիրները եւ լրացումների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հոկտեմբերի 18-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

Պատգամավորի կարծիքով, կուսակցությունների  ձեւավորման ամենակարեւոր սկզբունքը կուսակցությունների համար լիբերալ մոտեցման առկայությունն է։ «Կուսակցության ստեղծումը չպետք է պայմանավորված լինի եւ չպետք է ուղեկցվի բյուրոկրատական քաշքշուկով։ Գործընթացը պետք է իրականացվի զգալիորեն ավելի հեշտ, քան այսօր է»,- ընդգծել է Սիմոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ