News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմում ձեւավորվել է կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ի լրատվության ծառայությունից։

Նորաստեղծ ստորաբաժանման գործունեության նպատակն է զինված ուժերում կանանց զինծառայության կազմակերպման եւ հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունների անցկացումն ու վերլուծումը, բարձրացված հարցերի ու խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը:

Տպել
Ամենաշատ