News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի 30-ամյա թոռը՝ Այսուլթան Նազարբաեւը, դատապարտվել է պայմանական ազատազրկման Լոնդոնում ոստիկանի վրա հարձակվելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դատավճիռը ենթադրում է փորձաշրջան, թմրամիջոցներից կախվածության բուժում, հասարակական աշխատանք եւ տուգանք:

Նազարբաեւը մեղավոր է ճանաչվել նրանում, որ գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ՝ դիմադրություն է ցուցաբերել ոստիկանների նկատմամբ, հարվածել եւ կծել է նրանցից մեկին: Հետաքննության վարկածով՝ կծելուց հետո ոստիկանի ձեռքին խորը հետք է մնացել, իսկ վերքն «առատորեն արնահոսել է»:

Դատավճիռը ենթադրում է փորձաշրջան 6 ամիս ժամկետով: Եթե այդ ժամանակահատվածի ընթացքում նա խախտի օրենքը, պայմանական ազատազրկումը կփոխարինվի բանտարկությամբ:

Նազարբաեւը նաեւ պետք է կատարի հասարակական աշխատանքներ 140 ժամ տեւողությամբ եւ անցնի թմրանյութերից կախվածությունը հաղթահարելու 20 պարտադիր սեսիա, ինչպես նաեւ վճարի տուգանք 1000 ֆունտի չափով եւ 5000 ֆունտ վնասի փոխհատուցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ