News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղրամիսն ավարտված է. տանն ունեցած բազմաթիվ խնդիրների հետ մեկտեղ նա ստիպված է գործ ունենալ ղարաբաղյան կոնֆլիկտի տեսքով «գլխացավի» հետ, որը շարունակվում է 30 տարվա ընթացքում: Այդ մասին «Ի՞նչ պատճառով Լեռնային Ղարաբաղի հին հակամարտությունը կարող է կրկին ակտիվանալ» իր հոդվածում գրում է բրիտանացի վերլուծաբան Թոմաս Դե Վալը:

Նրա խոսքով՝ տասնութ ամիս անց Փաշինյանը դեռեւս սիրված է, եւ նրա կուսակցությունն ունի խորհրդարանական մեծամասնություն: Եւ, այնուամենայնիվ, Փաշինյանն այժմ բախվում է այն խնդրի հետ, որին գրեթե մշտապես առնչվել են քաղաքական հեղափոխությունների խարիզմատիկ առաջնորդները. այն է, մասնավորապես, թե ինչպես անցում կատարել փողոցային քաղաքականությունից կայուն կառավարմանը:

«Ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղը նման է գոծող հրաբխի, եւ դրա ժայթքումը կարող է աղետալի լինել»,-գրում է Դե Վալը:

Վերլուծաբանը հիշեցնում է, որ Փաշինյանն ու Ալիեւնը հանդիպել են մի քանի անգամ, եւ բռնության մակարդակը կտրուկ կրճատվել է շփման գծում: Սակայն, ընդգծում է նա, որ կոնֆլիկտը չի կարող լուծվել փակ սենյակում միայն երկրների առաջնորդների հետ, քանի որ դա «հասարակության ազգային գիտակցության մեջ արմատացած» հակամարտություն է:

Խոսելով Ադրբեջանի տրամադրվածության մասին՝ Դե Վալն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունն ազգային միասնության աղբյուր է. կառավարությունն ուղղորդում է այդ տրամադրվածությունը, սակայն թույլ չի տալիս հանրությանը չափազանց շատ արտահայտվել:

«Եթե Ղարաբաղի հարցում մի քանի ամսվա կտրվածքով ավելի դրական ազդանշաններ ունենալուց հետո առաջիկա բանակցությունների ժամանակ քննարկման համար առավել նշանակալի թեմա չլինի, Ադրբեջանը կարող է հայտարարել, որ իր համբերությունը սպառվում է, եւ հիասթափված է Երեւանից ստացվող նոր մտքերի բացակայության հետեւանքով: Այդ տարածաշրջանում իրավիճակը կարող է վերադառնալ դիվանագիտական փակուղու ավելի ծանոթ դինամիկային, երկու երկրների ագրեսիվ հռետորաբանությանը եւ 1994 թվականի հրադադարի ավելի լուրջ խախտումների կրկին ծագած վտանգին»:

Եթե իրավիճակը կրկին վատթարանա, դա փորձություն կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար, որոնք վերջին երկու տարվա ընթացքում շատ հանգիստ են վերաբերվել Լեռնային Ղարաբաղին՝ Հայաստանին եւ Ադրբեջանին թույլ տալով իրենց վրա վերցնել կառավարումը: Սակայն նրանք այլընտրանք չունեն, քան ավելի ակտիվ լինելն ու նոր գաղափարների եւ նոր մոտեցումների ձգտելը՝ այդ քայքայող հակամարտության վերսկսումը կանխելու համար»,- գրել է վերլուծաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ