News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Սիրիայի իրավիճակի շուրջ զրույցի մասին:

«Նա ինձ պատմել է դիպուկահարային եւ ականանետային կրակի մասին, որն արագ դադարեցվել է: Նա շատ է ցանկանում, որ հրադադարի ռեժիմը գործի: Նույնը ցանկանում են նաեւ քրդերը»,- գրել է Թրամփը: 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել՝ կապված տարիներ առաջ նման մտածելակերպի բացակայության հետ:

Նրա խոսքով՝ կոնֆլիկտի կողմերը բարի կամք են դրսեւորել եւ ունեն հաջողության հասնելու բոլոր շանսերը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիան շարունակել է Սիրիայի հյուսիս ներխուժումը՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի շուրջ համաձայնության: Բացի այդ, հաղորդվել է, որ Էրդողանը սպառնացել է շարունակել հարձակումը, եթե ԱՄՆ-ը չկատարի իր խոստումը՝ կապված անվտանգության գոտուց քրդական ուժերի դուրսբերման հետ:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ