News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 14
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը դրական է վերաբերվել նարկոբարոն Հոաքին Գուզմանի (Էլ Չապո) որդու՝ Օվիդիո Գուզման Լոպեսին ձերբակալությունից անմիջապես հետո ազատ արձակելու որոշմանը, հաղորդում է BBC-ը:

Նախագահի խոսքով՝ ձերբակալությունը չեղարկելու մասին որոշումը բազմաթիվ կյանքեր է փրկել:

«Այդ որոշումն ընդունած պաշտոնական անձինք ճիշտ քայլ են կատարել»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեքսիկայի նախագահը:

Ըստ վերջին տվյալների՝  մեքսիկական Կուլյականում ուժային կառույցների եւ Գուզման Լոպեսի մարդկանց միջեւ հրաձգության հետեւանքով զոհվել է առնվազն 8 մարդ, եւ վիրավորվել է ավելի քան 20 մարդ: Բացի այդ, այրվել են մոտակայքում կայանված ավտոմեքենաները:

Օվիդիո Գուզման Լոպեսը Էլ Չապոյի որդիներից մեկն է, որոնք ղեկավարում են հոր «Սինալոա» նարկոկարտելը:

Կարտելը համարվում է ԱՄՆ-ում թմրանյութերի ամենախոշոր մատակարարը:

Ինքը՝ Հոաքին Գուզմանը, գտնվում է Միացյալ Նահանգների բանտում:

Հիշեցնենք, որ Օբրադորի նախընտրական խոստումներից մեկը երկիրը նարկոբիզնեսից ազատելն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել