News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, զինվորական կարգով հողին հանձնվեց հանցագործի դավադիր գնդակից ընկած ոստիկան Տիգրան Առաքելյանի հուղարկավորությունը։  Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 17-ին, ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը։

Տիգրան Առաքելյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին ցավակցելու էին եկել ՀՀ վարչապետը, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, իրավապահ կառույցների ղեկավարներ, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Երեւանի քաղաքապետը, մարզպետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, հարյուրավոր ծառայողներ։

ՀՀ Նախագահի հրամանագրով Տիգրան Առաքելյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության» մեդալով, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով՝ «Սխրագործության համար», իսկ գլխավոր դատախազի հրամանով՝ «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալներով։

Տիգրան Առաքելյանի անունը հավերժ կմնա ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր մյուս գործընկերների անունների կողքին։

Տպել
Ամենաշատ