News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խորվաթիայում հնագետները պեղել են հռոմեական կառքի պահպանված անհավանական խոշոր քարացուկները, որոնք թաղվել էին երկու ձիերի հետ: Ըստ գիտնականների՝ հայտնաբերվածը հուղարկավորության ծեսի մաս է, որը կատարվել էր հարուստ ընտանիքի համար եւ որը, ըստ նախնական գնահատման, 1700 տարեկան է, գրում է  Planet Today-ը:

Հայտնաբերված դամբարանատեղին գտնվում է Խորվաթիայի արեւելքում՝ Յանկովացկայա Դուբրավա գյուղում. այն հայտնաբերվել է Վինկովցի քաղաքային թանգարանի եւ Զագրեբից Հնագիտության ինստիտուտի հնագետների կողմից: Մեծ դամբարանային խցում հայտնաբերվել է երկու ձի եւ կառք: Գիտնականները խոստովանում են, որ դամբարանաթմբերը բավականին հազվադեպ հանդիպող երեւույթ են այդ տարածաշրջանում հռոմեական ժամանակահատվածի համար: «Այդ սովորույթը կապված է չափազանց հարուստ ընտանիքների հետ, որոնք նշանակալի դեր են ունեցել Պանոնիա նահանգի ադմինիստրացիայում, ինչպես նաեւ սոցիալական եւ տնտեսական կյանքում»,-նշել է հնագետ Բորիս Կրաթոֆիլը:

Հայտնաբերված դամբարանատեղի հրաշալի վկայություն է այն բանի, որ շատ հարուստ մարդկանց որոշ դեպքերում հուղարկավորել են նրանց պատկանող ձիերի հետ միասին: Հնագիտության ինստիտուտի տնօրեն Մարկո Դիզդարի խոսքով՝ դա Խորվաթիայի համար եզակի սենսացիոն բացահայտում է:

Գիտնականները գտածոն թվագրել են մ.թ. երրորդ դարին, սակայն դրա առավել հստակ տարիքը դեռեւս պետք է պարզել: Իսկ այժմ ընթանում է վերականգնման եւ հայտնաբերված մնացորդների պահպանման գործընթացը:

Ինչպես նշում են գիտնականները, հետազոտության կարեւորագույն դրույթներից մեկը կլինի ձիերի մնացորդների ուսումնասիրումը՝ պարզելու՝ արդյոք դրանց բազմացրել էին այդտեղ, թե բերել էին կայսրության մյուս շրջաններից: Ի թիվս այլ բաների՝ դա թույլ կտա տեղեկություններ ստանալ ընտանիքի կարեւորության եւ հարստության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ