News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 30
USD
488.41
EUR
571.78
RUB
6.24
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մարիամ Փաշինյանը դեմ չէ ղեկավարել Հայաստանը։ «Առաջին լրատվականի» հետ զրույցում հարցին, թե կցանկանայիք լինել ՀՀ առաջին կին վարչապետը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր պատասխանեց՝ «Ինչու ոչ»։

Լրագրողի մեկ այլ հարցի, թե արդյոք հնարավոր է, որ նա հետագայում զբաղվի քաղաքականությամբ, Մարիամ Փաշինյանը պատասխանեց․ «Միանշանակ, քաղաքականությունն ինձ միշտ է հետարքրքել»։

Նա նաեւ նշեց, որ իր համար տխուր է, որ մինչև հիմա Հայաստանը չի ունեցել կին ղեկավար՝ վարչապետ կամ նախագահ, չի ունեցել կին փոխվարչապետեր, չի ունեցել ԱԺ կին նախագահ․ «Կարծում եմ՝ կանայք պետք է արդեն ակտիվանան, հատկապես որ հիմիկվա իշխանությունները միանշանակ աջակցում են կանանց դերը միջազգային հարաբերություններում, ներքին թե արտաքին քաղաքականության մեջ»,- ասաց Մարիամ Փաշինյանը:

Ըստ նրա՝ Հայաստանին պակասում է կին վարչապետ, ԱԺ կին նախագահ։

Տպել
Ամենաշատ