News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան եւ ԵՄ-ը պետք է պատժամիջոցներ սահմանեն Անկարայի դեմ՝ Սիրիայում ռազմական գործողությունների համար, եւ Թուրքիան բացառեն ՆԱՏՕ-ից: Նման կոչով Ֆրանսիայի իշխանություններին են դիմել ֆրանսիացի պատգամավորները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Le Figaro-ին:

«Մեզ խորապես վրդովվեցնում է Սիրիա Թուրքիայի ռազմական ներխուժումը, ինչպես նաեւ այդ ներխուժման հարցում արեւմտյան դեմոկրատիայի անգործությունը, միջազգային իրավունքի կոպտագույն խախտումն ու ողջ տարածաշրջանի ապակայունացումը: Ֆրանսիային եւ ԵՄ-ին կոչ ենք անում անհապաղ գործողություններ եւ միջոցներ ձեռնարկել»,- ասվում է ուղերձում:

Այդ միջոցների թվում պատգամավորները նշել են ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության դադարեցումը: Նրանք նաեւ պահանջել են Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել, նույնատիպ միջոցներ, որոնք ընդունվեցին Ռուսաստանի դեմ: Բացի այդ, պատգամավորները պահանջել են դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով բոլոր բանակցությունները:

«Անհրաժեշտ է պաշտպանել մեր քուրդ դաշնակիցներին, որոնք արդեն բարձր գին են վճարել՝ մեզ հետ միասին պայքարելով: Մենք բարոյական պարտք ունենք քուրդ զինյալների առջեւ, որոնց Թուրքիայի նախագահը հանդգնում է ահաբեկիչներ անվանել»,- նշվում է ուղերձում:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ