News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ին եւ Թուրքիային հաջողվել է Սիրիայի հյուսիս-արեւելքում հրադադարի շուրջ համաձայնության հասնել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն առաջարկել է հրադադարը սահմանափակել կոնկրետ ժամկետով, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի եւ Էրդողանի բանակցությունները տեւել են ավելի քան 4 ժամ, շատ տարաձայնություններ են եղել, սակայն գլխավոր խնդիրը եղել է այն, որ Թուրքիան չի ցանկացել հրադադար սահմանել:

Զրույցի սկզբում Փենսն Էրդողանին ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հարգում եւ գնահատում է նրան: Զրույցի ժամանակ ինչ-որ պահի թուրք պաշտոնյաները թվարկել են գործողությունների հետեւանքով իրենց կորուստները, Փենսը նրանց ասել է, որ ԱՄՆ պատվիրակության շատ անդամներ վետերաններ են եւ պատմել է, որ իր որդին եւս զինվորական է եղել: Փոխնախագահը ցավակցություն է հայտնել զոհված թուրքերի ընտանիքներին: Դա օգնել է նվազեցնել կողմերի միջեւ լարվածությունը, հաղորդում է ՌԲԿ-ը:

Բեկումնային պահ է տեղի ունեցել, երբ Էրդողանը պահանջել է հրադադարի կոնկրետ ժամկետ սահմանել:

«Էրդողանն ասել է, որ դա կարող է լինել 24 կամ 48 ժամ: Փենսն էլ հայտարարել է, որ դա կարճ ժամանակահատված է, եւ որ ինքը չի կարող անձամբ որոշում ընդունել»,- պատմել է աղբյուրը: Աղբյուրի հաղորդմամբ՝ դրանից հետո կողմերը համաձայնել են 120 ժամ սահմանել, ապա անցել են այլ հարցերի քննարկմանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ