News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ճապոնիան չի միանա Մերձավոր Արեւելքում առեւտրային նավերի պաշտպանության համար ԱՄՆ կոալիցիային, սակայն մտադիր է իր ուժերը կենտրոնացնել Ճապոնիա նավթի անվտանգ մատակարարման ապահովման համար, հաղորդում է AP-ը: 

Ճապոնիայի կառավարության քարտուղար Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ Ճապոնիան կշարունակի Վաշինգտոնի հետ սերտ համագործակցությունը:

«Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը չափազանց կարեւոր են միջազգային հանրության, ներառյալ Ճապոնիայի համար»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Ճապոնիան մտադիր է  տեղեկատվության հավաքագրման նպատակներով ռազմական նավեր տեղակայել Օմանի ծոցում, Արաբական ծովում եւ հարակից ջրերում, սակայն ոչ Հորմուզի նեղուցում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել