News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 18
USD
477.31
EUR
528
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

SmartAvia (նախկին «Նորդավիա») ավիաընկերության ինքնաթիռը, որը տեղական ժամանակով ժամը 12:30-ին Ուլան Ուդեից Մոսկվա է մեկնել, արտակարգ վայրէջք է խնդրել Կրասնոյարսկում: Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ պատճառը օդանավում ռումբի առկայութան մասին հաղորդագրությունն է եղել:

5-րդ ալիքի հաղորդմամբ՝ անանուն հաղորդագրությունը ստացվել է ինքնաթիռի օդ բարձրանալուց անմիջապես հետո: Ցամաքային ծառայություններն այդ մասին հայտնել են անձնակազմի հրամանատարին, որը վայրէջքի մասին որոշում է կայացրել: 

Ստացված տեղեկությունների համաձայն՝ ռումբի առկայության մասին հաղորդած անձին հաջողվել է ձերբակալել: Նրա դրդապատճառները հայտնի չեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել