News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
477.31
EUR
528
RUB
7.48
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Creative Armenia-ն ուրախ է մեկնարկել նոր ստեղծարար մարտահրավեր սցենարիստների համար՝ հովանավորված Ucom-ի կողմից։ 2,000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակը կպարգևատրվի այն սցենարիստին, որը կգրի «Creative Armenia» անվանումով ֆիլմի ամենակլանող սցենարի առաջին էջը։ Դիմորդներին առաջարկվում է որգեշնչվել նշված անվանումով ֆիլմի պաստառից՝ ստեղծված Անահիտ Պետրոսյանի կողմից։

Պետրոսյանի պաստառը Creative Armenia-ի նախորդ մարտահրավերի հաղթող աշխատանքն է, որը նույնպես Ucom-ի հետ համագործակցությամբ է տեղի ունեցել։ Մարտահրավերը պարգևատրեց 2,000 ԱՄՆ դոլար ամենաազդեցիկ «Creative Armenia» ֆիլմի պաստառի համար։ Իսկ այժմ, այդ երևակայական ֆիլմի պաստառը կխթանի իր ֆիլմի սցենարի առաջին էջի ստեղծմանը։   

«Առաջին էջ» սցենարի մարտահրավերը այժմ ընդունում է հայտեր։ Չկան ժանրային, տարիքային կամ տարածաշրջանային սահմանափակումներ։ Դիմորդները պետք է ուղարկեն բնօրինակ սցենարի միայն առաջին էջը, ինչպես նաև հակիրճ լրացված դիմումաձև։ Դիմումների վերջնաժամկետը 2019թ.-ի դեկտեմբերի 1-ն է։ Ավելին իմանալու և դիմելու համար այցելեք կայքէջ։ 

«Մեր մարտահրավերներից յուրաքանչյուրը մեզ ուղղորդում է այնպիսի տեղ, որին չէինք սպասում», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։

«Մենք անհամբեր սպասում ենք բազում պատմությունների առաջին էջը ընթերցելուն, որոնք կհամոզեն մեզ սպասել մնացած էջերին»։  

«Առաջին էջ» սցենարի մարտահրավերը Creative Armenia-ի և Ucom-ի թվով երրորդ գործակցությունն է՝ հաջորդող և կապված «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերին։

«Ինչպես և նախկինում, Ucom-ը խրախուսում է ստեղծարար և նորարար մարդկանց դրսևորելու իրենց տաղանդը։ Մեր ընկերությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ աջակցության արդյունքում տաղանդավոր սցենարիստները, ռեժիսորները և դերասանները արժանացել են միջազգային բարձր գնահատականի», — նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է ստեղծարար մտքին։

Ucom-ը Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերություն է, որը հանդես գալով «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, մյուս ընկերությունների հետ միասին իրականացնում է սոցիալական ազդեցության ծրագրեր՝ աջակցելու Հայաստանի ստեղծարար մշակույթին:

«Առաջին էջ» սցենարի մարտահրավերի մասին ավելին իմանալու և դիմելու համար այցելեք creativearmenia.org/firstpage կայքէջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ապագայի տեխնոլոգիաներ. Արհեստական բանականություն». տեղի ունեցավ Beeline-ի Starthub Offline հերթական հանդիպումը
Ժամանակակից տեխնոլոգիաները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, քանի որ ինքներս էլ աշխատում ենք ՏՏ ոլորտում...
Մեկնարկել է Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ ծրագրի վերջին փուլը
Ծրագիրը թիրախավորում է ՀՀ Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի 10 դպրոցների 13-16 տարեկան 120 աշակերտների...
Beeline-ը կշարունակի 4G Wi-Fi մոդեմներ տրամադրել զբոսաշրջիկներին
Ակցիայի շրջանակում հասանելի են Drive կանխավճարային սակագնային պլանները՝ 50, 80 և 100 ԳԲ ինտերնետի ծավալներով, որոնց արժեքն է համապատասխանաբար...
Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը 2020-ին նախատեսում է ստեղծել օնլայն-ալիք
Եկող տարի նախատեսվում է ստեղծել առցանց ալիք...
Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը 2020-ին ծրագրում է անցում կատարել հեռուստասերիալների նկարահանման այլ ձեւաչափի
Նրա խոսքով՝ ենթադրվում է փոխել սերիալների տեւողությունը...
Պետբյուջեից ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերությանը 2020-ին կհատկացվի մոտ 7,4 մլրդ դրամ
Հեռուստառադիոընկերությանը պետբյուջեից կհատկացվի 7 մլրդ 396 մլն 131 հազ. դրամ...