News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ֆլորենցիայում չինացի զբոսաշրջիկներն իրենց որդուն մոռացել են դեպի Հռոմ ուղեւորվող գնացքի մեջ, հաղորդում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով La Repubblica-ին:

Ծնողները մտածել են, թե 5-ամյա երեխան ինքնուրույն դուրս է եկել գնացքից եւ սկսլ են փնտրել նրան Սանտա-Մարիա-Նովելլա կայարանում: Սակայն տղան գնացքից դուրս չի եկել, եւ գնացքը ուղեւորվել է Հռոմ: Երեխան վախեցած է եղել եւ չի կարողացել օգնություն խնդրել, քանի որ միայն չինարենի է տիրապետել:

Ոստիկանները կապ են հաստատել գնացքի ուղեկցորդի հետ, որը երեխային գտել է վագոններից մեկում: Նա երեխային փոխանցել է Հռոմի Տերմինի կայարանում աշխատող ոստիկաններին: Մինչ ծնողների ժամանելը նրանք երեխայի հետ զբաղվել են խաղերով եւ նկարչությամբ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ