News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 5-ին Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժին է ստացվել սույն թվականի հոկտեմբերի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ Սամվել Ֆարմանյան անհատական տվյալներով օգտատիրոջ էջում տեղադրված գրառման վերաբերյալ հրապարակումը:

ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Համաձայն դրա՝ Սամվել Ֆարմայանը հայտնել էր, որպես Հատուկ քննչական ծառայության քննիչ ներկայացած անձի կողմից մարզասրահի շոգեբաղնիքում իրեն մոտենալու, քրեական գործի, այդ շրջանակում նաեւ իր քրոջ նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կրկին ընտրելու մասին իրեն տեղեկություն փոխանցելու վերաբերյալ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում հրապարակման ճշմարտացիությունը, պաշտոնատար անձի հետ հաղորդակցվելու հանգամանքը պարզելու նպատակով համապատասխան մարզահամալիրում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել եւ ուսումնասիրվել են մարզահամալիրի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:

Պարզվել է, որ նշված օրը Ս. Ֆարմանյանի՝ մարզահամալիրի շոգեբաղնիքում գտնվելու ընթացքում այնտեղ գտնվել է միայն մեկ անձ: Նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալներով պարզվել է նշված անձի ինքնությունը, որը հրավիրվել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ տվել բացատրություն:

Պարզվել է, որ տվյալ անձը ոչ միայն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, այլեւ առհասարակ իրավապահ որեւէ մարմնում չի աշխատում եւ հանդիսանում է մի ՍՊԸ-ի ֆինանսական վերահսկող:

Ավելին, վերջինս բացատրություն է տվել այն մասին, որ նշված օրը սպորտային համալիրում որեւէ օտար անձի հետ չի շփվել, անձնապես Ս. Ֆարմանյանին չի ճանաչում, ընդհանրապես չի իմացել, որ իր հետ շոգեբաղնիքում գտնվող անձը եղել է Ս.Ֆարմանյանը եւ առհասարակ որեւէ տեղեկություն չունի Ս. Ֆարմանյանի քրոջ վերաբերյալ քննվող քրեական գործի մասին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաեւ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տվյալ անձի անհատական տվյալներով (անուն ազգանունով) անձ չի աշխատել եւ չի աշխատում:

Ս. Ֆարմանյանից բացատրություն վերցնելու նպատակով վերջինս բազմիցս հրավիրվել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժին, սակայն նա չի ներկայացել, իսկ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ չի ցանկանում հրապարակման վերաբերյալ բացատրություն տալ:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերով ձեռք չի բերվել Ս. Ֆարմանյանի գրառման մեջ նշված հանգամանքները հաստատող որեւէ փաստական տվյալ, որը կվկայեր պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելու մասին՝ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնի ավագ հետաքննիչի կողմից կայացվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է 45 հանցագործություն. ինքնիրավչություն, դրամանենգություն
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետեւանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ...
Տուժողի կասկածները չհիմնավորվեցին. Գողը իր նախկին աշխատակիցը չէր
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն այլ արդյունք տվին. բացատրական աշխատանքի...
Պաշտոնատար անձանց թողտվությամբ ոսկու հանքավայրը երկար տարիներ շահագործվել է ապօրինաբար. Քրգործ է հարուցվել
Առանց հողատարածքի նպատակային նշանակությունը դրան համապատասխանեցնելու...
Շների վրա կրակողը հայտնաբերվել է
Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ արարքը...
«Մեկ օրում մեզ ազատել են». ՔԿՀ-ների նախկին աշխատակիցները բողոքում էին կառավարության շենքի առջեւ
ՔԿՀ-ների նախկին աշխատակիցները կառավարության շենքի առջեւ էին վարչապետին տեսնելու հույսով...
Մոսկվայում սպանված Աշոտ Բոլյանը «Կայարանցի Թևոսիկի» եղբոր սպանության գործով առանցքային վկա էր. մանրամասներ (ֆոտո)
NEWS.am–ի տեղեկություններով՝ նախօրեին Մոսկվայում սպանված միջազգային կարգի սպորտի վարպետ, թայ-բոքսի աշխարհի բազմակի չեմպիոն Աշոտ Բոլյանը...
Ֆոտոռեպորտաժներ