News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 15
USD
477.51
EUR
525.36
RUB
7.45
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 4-ին, ժամը 05.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը գլխի քերծվածքներով բուժօգնության է տեղափոխել Նոր Խարբերդի 30-ամյա մի բնակչի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել էր, որ ժամը 05.10-ին, վիճաբանության ժամանակ, 34 եւ 20-ամյա անձինք ձեռքերով խփել են իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածք:

Նշված անձինք հայտնաբերվել էին։

Դեպքի առթիվ նյութեր էին նախապատրաստվել։

Հոկտեմբերի 18-ին Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 23.30-ին, հիավանդանոց տեղափոխվածը, կյանքից զրկելու դիտավորությամբ, «Օպել»-ով փորձել է վրաերթի ենթարկել 34 եւ 20-ամյա հիշյալ անձանց:

Հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձի հատկանիշներով:

Տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է 45 հանցագործություն. ինքնիրավչություն, դրամանենգություն
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետեւանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ...
Տուժողի կասկածները չհիմնավորվեցին. Գողը իր նախկին աշխատակիցը չէր
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն այլ արդյունք տվին. բացատրական աշխատանքի...
Պաշտոնատար անձանց թողտվությամբ ոսկու հանքավայրը երկար տարիներ շահագործվել է ապօրինաբար. Քրգործ է հարուցվել
Առանց հողատարածքի նպատակային նշանակությունը դրան համապատասխանեցնելու...
Շների վրա կրակողը հայտնաբերվել է
Մալաթիայի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ արարքը...
«Մեկ օրում մեզ ազատել են». ՔԿՀ-ների նախկին աշխատակիցները բողոքում էին կառավարության շենքի առջեւ
ՔԿՀ-ների նախկին աշխատակիցները կառավարության շենքի առջեւ էին վարչապետին տեսնելու հույսով...
Մոսկվայում սպանված Աշոտ Բոլյանը «Կայարանցի Թևոսիկի» եղբոր սպանության գործով առանցքային վկա էր. մանրամասներ (ֆոտո)
NEWS.am–ի տեղեկություններով՝ նախօրեին Մոսկվայում սպանված միջազգային կարգի սպորտի վարպետ, թայ-բոքսի աշխարհի բազմակի չեմպիոն Աշոտ Բոլյանը...