News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հյուսիասյին Մակեդոնիայի հետ ԵՄ անդամակցության մասին բանակցությունները հետաձգելու Եվրամիության ղեկավարների որոշումը պատմական սխալ է։ Այս մասին քաղաքացիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է հանրապետության վարչապետ Զորան Զաեւը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այն, որ Եվրոպական միությունը չի կարողացել մեզ հետ բանակցություններ սկսելու որոշում կայացնել, նրա պատմական սխալն է։ Եւ դա հաստատել են եվրոպական բոլոր առաջնորդները։ Մենք արել ենք այն ամենը, ինչ մեզնից պահանջվում էր, եւ այն ամենը, ինչ կարող էինք»,- ասել է նա՝ աջակցության համար շնորհակալություն հայտնելով ԵՄ այն առաջնորդներին, որոնք Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցությունների կոնկրետ ամսաթիվ նշելու կոմնակից են եղել։

Երեկ Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 17-18-ը կայացած ԵՄ գագաթաժողովի ժամանակ երկար քննարկումներից հետո չէին կարողացել Ալբանիային եւ Հյուսիսային Մակեդոնիային ԵՄ կազմում ընդգրկելու բանակցությունների մեկնարկի մասին որոշում կայացնել։ Աղբյուրների տեղեկատվությամբ, բանակցությունները սկսելուն դեմ է եղել Ֆրանսիան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ