News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Եթե դուք ԱԱԾ հաղորդագրությունը կարդաք, այնտեղ միայն Հրայր Թովմասյանի հարազատների նկատմամբ չեն չործողություններ կատարվել, այլ նաեւ մի քանի այլ մարդկանց: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի թոշակառու հորը եւ դուստրերին ԱԱԾ հրավիրելու փաստին:

«Ես այդտեղ որեւէ տարօրինակ բան չտեսա, գործի ընթացքը ցույց կտա, էլի պարզաբանումներ կլինեն, բացահայտումներ կլինեն, կտեսնենք: Այս պահին ես այդտեղ որեւէ տարօրինակ բան չեմ տեսնում»,-ասաց նա:

Անդրադառնալով տեսակետին, որ եթե իշխանությունը չկարողանա հասնել Հրայր Թովմասյանի հրաժարականին կամ պաշտոնանկությանը, խորհրդարանը կհեղինակազրկվի, Հայկ գեւորգյանն արձագանքեց. «Սահմանադրական դատարանը պետք է բավարարի որոշակի չափանիշների. Առաջին հերթին պետք է ունենա հանրային լայն վստահություն: Այսօրվա ՍԴ-ն, եթե հիշեք, թե ինչպես է ձեւավորվել, կհասկանաք, որ այդտեղ նշույլ անգամ չկա հանրային վստահության: Դատական իշխանությունը ւիշխանության թեւերից մեկն է եւ այն նույնպես պետք է բավարարի վստահելի լինի: Ինչ վերաբերում է նրան, որ դա կարող է չլինել, չի կարող նման բան չլինել: ԱԺ-ի կողմից վերջին գործողությունը, որ իրականացվեց, մենք դրանով հնարավորություն տվեցինք, որ ՍԴ-ն ինքը քայլ անի: Եթե չարեց, մենք կգնանք հաջորդ քայլերին»:

Լրագրողները հիշեցրին, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ ԱԺ-ն մազաչափ անգամ չի մոտեցել ՍԴ-ում առկա խնդրի լուծմանը, ինչին ԱԺ պատգամավորն ասաց. «Իշխանության քաղաքական կամքն այն է, որ ՍԴ-ն պետք է կազմավորվի այնպես, որ վայելի հանրության վստահությունը: Դա անխուսափելի է»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ տեղի ունեցողը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վրեժխնդրության դրսեւորում է՝ հաշվի առնելով, որ Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար եղած ժամանակ Փաշինյանը ազատազրկված է եղել եւ զրկված է եղել տեսակցություններից, Հայկ Գեւորգյանն ասաց. «Ես 25 տարուց ավելի ճանաչում եմ վարչապետին, որից 20 տարին մի սենյակում ենք աշխատել: Նրա մոտ վրեժխնդրության նշույլներ անգամ չկան: Չի կարող լինել նման բան:

Այն իշխանությունը, այն լծակները, որ ինքը ունի, եթե նրա մոտ վրեժխնդրության նշույլներ լինեին, այսօր երեւոի մի 500 մարդ շատ ծանր պատիժներ էին կրելու: Բայց նման բան չկա, նրա մոտ վրեժխնդրության զգացմունքը բացակայում է»:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ