News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հոկտեմբերի 18-ին, ժամը 22.30-ին, Սյունիքի մարզի Քարահունջ բնակավայրի վարչական շենքի առաջին հարկում գտնվող խաղասրահից, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 3 տղամարդու։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրանցից մեկի գրպանից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, որը հոկտեմբերի 17-ին հավաքել է Քարահունջի «Բոյնի» կոչվող տարածքից՝ վայրաճ կանեփի թփից: Նմանատիպ զանգվածով փաթեթ է հայտնաբերվել նաեւ երկրորդի անձնական խուզարկությամբ։ Երրորդի մոտ արգելված ոչինչ չի հայտնաբերվել:

Զանգվածները վերցվել եւ փաթեթավորվել են։

Նշանակվել են դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է 61 հանցագործություն. գողություն, վատնում, ծեծ, ալիմենտի վճարումից խուսափում
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ...
Ոստիկանները բաժանմունք են տեղափոխել նստացույց անող երիտասարդների փայտի վառարանը (ֆոտո)
Ոստիկանները երեկոյան այցելել են նստացույցի վայր, հղում անելով հավաքների մասին օրենքին ասել, որ չի թույլատրում վառարան ունենալ այնտեղ…
Ուրիշի անվամբ ձեւակերպել եւ ստացել է վարկ. տեսախցիկները ֆիքսել են կասկածյալին (ֆոտո)
Նախնական տվյալներով` 2018թ դեկտեմբերի 27–ին, անհայտ անձը, Երեւան քաղաքի Մովսես Խորենացի փողոցում գործող վարկային կազմակերպություն ներկայացնելով...
Զինկոմիսարիատի աշխատակցին դանակահարած եւ փախուստի դիմած զինակոչիկը ներկայացել է բաժին
Կոտայքի մարզի զինկոմիսարիատում զինակոչիկը դանակով հարվածել է զինկոմիսարիատի աշխատակիցներից մեկին ու դիմել փախուստի…
Նոր փոփոխություններ. Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել արդեն 15 տարի պատիժը կրելուց հետո
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում հավանություն տվեց «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին, որը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը...
Զոդի կամրջի վրա «ԳԱԶԵԼ»-ի հրդեհը շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումն է եղել. ՔԿ (ֆոտո)
Ավարտվել է 7 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը…
Ամենաշատ