News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.22
EUR
526.33
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում դատարկ հյուրատուն է եղել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հոկտեմբերի 14-ին Գյումրիում տեղի ունեցած «Զբոսաշրջության զարգացման հեռանկարները» թեմայով ֆորումի ժամանակ Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտական կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը հրապարակեց իրենց հետազոտությունների արդյունքները, ըստ որոնց` Անկախության օրվա կապակցությամբ Շիրակի մարզկենտրոն այցելած 7000 զբոսաշրջիկներից ընդամենը 2100-ն են մնացել Գյումրիում:

Պատճառը՝ հյուրանոցների եւ հյուրատների դեֆիցիտն է: Ըստ Գրիգորյանի` այդ օրը զբոսաշրջիկներին տեղավորելու համար իրենց մահճակալներն են հատկացրել Գյումրիի եւ Ախուրյանի վերականգնողական կենտրոնները... Սակայն պարզվում է, որ սեպտեմբերի 21-ին, երբ շատերը, իրենց հնարավորություններն օգտագործելով, փորձել են գումար աշխատել, Գյումրիում 6 համարից բաղկացած մի ամբողջ հյուրատուն դատարկ է մնացել... Դա Շիրակի պետական համալսարանի հյուրատունն է, որը կառուցվել է 2016-2017 թվականներին... Հյուրատան կառուցման համար բուհի բյուջեից բավական մեծ գումարներ են ծախսվել, սակայն դրա օգուտը գրեթե զրոյական է. հյուրատանն այս ամբողջ ընթացքում հյուրնկալվել են մի քանի դասախոսներ եւ բուհի հյուրեր...

Զավեշտն այն է, որ, լինելով հիմնադրամ եւ իրավունք ունենալով շահույթ հետապնդող գործունեությամբ զբաղվել, ՇՊՀ-ի ներկայիս ռեկտորի ԺՊ-ն որեւէ քայլ այդ ուղղությամբ չի կատարել այս մեկ տարվա մեջ... Միամտաբար ռեկտորի աթոռին հայտնված սույն կերպարը ինքնագովազդով է զբաղված՝ ՇՊՀ-ն «ֆինանսական ճգնաժամից» դուրս հանողի տիտղոս իրեն տալով... Այնինչ, պարոն Երվանդ Սերոբյանի միակ ֆինանսական գործունեությունը՝ վարձավճարների հավաքագրումն է, ինչպես նաեւ իր եւ իր շրջապատի ահռելի աշխատավարձերը պահպանելը... Բուհում գրեթե չի իրականացվում որեւէ շինարարական կամ վերանորոգման աշխատանք...

ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նիստերին բազմիցս եմ լսել, որ խորհրդի անդամներից ոմանք «հասկացնում» են պարոն Սերոբյանին, որ վերջինս, լավ կլինի բուհի հնարավորություններից դուրս գալով, ծրագրեր իրականացնի՝ հավելյալ գումարներ աշխատելու համար...

Բայց իրեն «ուժեղ մենեջեր» հռչակած ռեկտորի ԺՊ-ն, ինչպես տեսնում ենք, նույնիսկ "օդից ընկնող" գումարները չի կարող հավաքել... Այլ կերպ չի կարելի մեկնաբանել սեպտեմբերի 21-ին ՇՊՀ-ի հյուրատան դատարկ լինելը...

Հավելեմ, որ ոչ միայն այդ օրը, այլեւ նախորդող եւ հաջորդող երկու օրերին էլ Գյումրիի հյուրանոցներում եւ հյուրատներում տեղ չի եղել զբոսաշրջիկների համար... Դասատու-ռեկտորի դիլետանտ-մենեջեր լինելը միայն այս դեպքով չի սահմանափակվում...

ՇՊՀ-ին պատկանող բազմաթիվ շինությունների տարածքները, որոնք կարելի է, ասենք վարձակալությամբ տալ տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ գումար աշխատելու եւ այն հօգուտ բուհի ծառայեցնելու համար, դատարկ են... Ռեկտորի ներկայիս ԺՊ-ն ոչ միայն ոչինչ չի հասկանում բարձրագույն կրթությունից, այլեւ դիլետանտ-մենեջեր է...

Համոզված եմ, ՇՊՀ-ի հյուրատան «դատարկությունը» վերջինս կբացատրի այն օգտագործելու համապատասխան կարգի բացակայությունով... Իսկ այստեղ հարց է առաջանում՝ "Ի՞սկ մեկ տարուց ավել է ռեկտոր լինելով ինչ է արել մինչեւ հիմա այդ ուղղությամբ...": Պատասխանը՝ ոչինչ... Ինչպես նաեւ ոչինչ չի արել շատ այլ հրատապ հարցեր կարգավորելու ուղղությամբ...

Հ.Գ. ՇՊՀ հյուրատունը դատարկ է եղել ոչ միայն Անկախության օրը, այլեւ Վարդավառին, Գյումրիի օրը, եւ այլ «զբոսաշատ» օրերին»:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ