News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետ Հայկ  Մարությանին Կարմիր բլուրում անակնկալ նվեր տվեցին: Նրան նվիրեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրքը:

Նրան մոտեցավ Քոչարյանի աջակիցներից մեկը եւ ասաց, որ սա կլինի նրա կողմից գրքի լավագույն գովազդը, հաշվի առնելով այն, որ Հայկ Մարությանը լինելով դերասան, նկարահանվել է  բազմաթիվ գովազդներում:

«Այս պահին նկարահանվեցիք այս գրքի գովազդում, ինչի համար շնորհակալ ենք»,-ասաց Քոչարյանի աջակիցներից մեկը, ինչին ի պատասխան քաղաքապետը եւս հայտնեց իր շնորհակալությունը:

Հայկ Մարությանը լրագրողի հարցին ի պատասխան, ասաց, որ չի կարդալու Ռոբերտ Քոչարյանի գիրքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ