News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հարցաքննության կանչելուն։

Նա, մասնավորապես, նշել է.

«Մի քանի օր առաջ տեղի ունեցավ այն, ինչ համոզված եմ ոչ ոք չէր ուզի լիներ:

Քաղաքականությունը հասավ անվերադառնալի կետին (point of no return): Իշխանությունը զավթած խունվեյբիները հասան ընտանիքի անդամներին: Երբ ամիսներ առաջ, նախագահ Քոչարյանին ամեն ձեւ վնասելու մոլուցքով տարված, գործ էր կարվում Սեդրակ Քոչարյանի վրա, ինձ սխալմամբ թվաց, որ դա եզակի դեպք է եւ այլեւս չի կրկնվի:

Բայց դատելով նրանից, թե ինչ է կատարվում այս օրերին Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ, գալիս ես մեկ եզրահանգման` մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ եւ որեւէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը: Ո´չ, սա այլեւս մեկ անձ չէ, սա կաստա է, որում ընդգրկվելու համար պետք է տիրապետես ամենավատը լինելու նուրբ արվեստին: Ինչքա՜ն վատ, այդքան ավելի լավ:

Տո´ այ խունվեյբիներ, դուք կին, երեխա, ծնող չունե՞ք:

Դուք հասկանում եք, որ ներքաշելով մեր երեխաներին եւ ծնողներին ձեր կեղտոտ գործերի մեջ, ներքաշում եք նաեւ հենց ձեր երեխաներին եւ ծնողներին: Դուք այրում եք ձեր նմաններին ներելու բոլոր կամուրջները: Չնայած համոզված եմ, որ ձեր պլաններում չկա Հայաստանում ապրելու որեւէ նախադրյալ: Դուք փախչելու եք, հենց որ հասնեք ձեր նպատակին` Հայաստանը եւ Արցախը ոչնչացնելուն: Լավ իմացեք` չի ստացվելու, չեք փախնելու ու հատ առ հատ պատասխան եք տալու:

Ձեզ ջնջելու են Հայաստանի պատմության էջերից, քանզի դուք հայ կոչվելու իրավունք չունեք: Պատրաստվեք, շատ շուտով սկսելու եք բացատրություններ տալ արածների համար, բայց էլ լսող չի լինելու»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Առաջնությունը տրվում է համակուրսեցիներին
Մեկ ամսում նախարարությունում երկու առանցքային պաշտոնյա հրաժարական տվեց...
«Իրավունք». Արայիկ Հարությունյանն նեղ շրջապատում ասել է՝ դասերին չեկող ուսանողները կմնան նույն կուրսում
Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Հարությունյանն ասել է՝ թե լավ կրթություն եք ուզում, ուրեմն կտեսնեք՝ լավ կրթությունը որն է...
«Ժողովուրդ». Պատգամավորական գործուղումներ և ԱԺ դատարկ դահլիճ. Ինչու չընդունվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը
Այս օրերին ԱՄՆ-ում են նաև Անի Սամսոնյանը, Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանն ու Լիլիթ Ստեփանյանը...
«Ժողովուրդ». Արտառոց նշանակում ՊՆ-ում. բարձր պաշտոն է ստացել մեղադրյալի կարգավիճակ ունեցողը
Մեղադրանք է առաջադրվել, որովհետեւ լինելով զորամասի հրամանատար` զանցառել է պաշտոնեական լիազորությունները՝ մայոր Արուսիկ Պետրոսյանին...
«Փաստ». Ֆուտ­բո­լա­յին խայ­տա­ռա­կու­թյան քա­ղա­քա­կան «նրբե­րանգ­նե­րը». ՀՖՖ-ում դեմարշ է իրականացվում Վանեցյանի դեմ
Պարզվեց՝ չեն գտել, եւ արդյունքում ընդամենը առավել սրեցին մթնոլորտը ֆուտբոլի ֆեդերացիայում...
«Հրապարակ». Ինչո՞վ կավարտվի «Իմ քայլը»-ԲՀԿ սագան. Դաս կքաղի՞ ԲՀԿ-ն
Ճիշտն ասած` մի քիչ զարմանում եմ, որ մարդիկ կարողանում են իրենց համար երեւակայական աշխարհ ստեղծել, ապրել այդ աշխարհի մեջ...
Ամենաշատ