News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Էրմիտաժի թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ այցելել է «Կարմիր բլուր» հնավայր:

Միխայիլ Պիոտրովսկին զրուցել է լրագրողների հետ նշել, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հայտնվում են պարբերականների առաջին էջերին:

«Ես ծնվել եմ Երեւանում, լավ գիտեմ Երեւանը, Սարյանին, Թումանյանին, Երեւանին մաղթում եմ եւս 2800, ապա եւս 2800 տարի»,- ասել է նա:

«Ես շատ ուրախ եմ, որ Կարմիր բլուրը աղբից մաքրվել է, որ հերթը հասավ նաեւ Կարմիր բլուրին եւ դրա համար շնորհակալություն եմ հայտնում ձեզ: Ես այստեղ եմ մեծացել, հիշում եմ, թե ինչպիսի հետաքրքրություն էր այն ներկայացնում զբոսաշրջիկներից համար: Սա վերածնունդ է»,-ասաց Միխայիլ Պիոտրովսկին՝ դիմելով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Նրա խոսքով, սա թանգարանի զարգացման համար նոր խթան կլինի. «Սա Հայաստանի պատմությունն է, Ուրարտուի պատմությունն է եւ հիմա հաճելի է տեսնել, որ պատմությունը վերածնվում է»:

Հայկ Մարությանն իր հերթին նշեց, որ իրենց հաջողվել է գալ զրոյական կետի. «Մենք հետ էինք գնացել եւ շատ կարեւոր էր գալ զրոյական կետի, իսկ հետո նաեւ առաջ ընթանալ: Դուք ասում եք՝ շնորհակալություն, իսկ ես ձեզ ասում եմ՝ կներեք մեզ, որ այսպիսի իրավիճակ է եղել: Ես հանձինս ձեզ, ներողություն եմ խնդրում միջազգային ճանաչում ունեցող բոլոր հնագետներից, որ այս ամենը աղբով է ծածկված եղել: Մենք ամեն ինչ կուղղենք, կհասնենք զրոյական կետի եւ առաջ գնանք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ