News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Ես դեռ փոքր էի, երբ պապս ասաց, որ մի օր պետք է բարձրանաս Արարատը ու ես դա արեցի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Ազատության հրապարակում «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ իր խոսքում նշեց «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Նա խնդրեց բեմ բարձրանալ նրանց, որոնք Ararat Challenge-ը իրականացրել են Արարատի գագաթին:

«Դա այնքան էլ հեշտ բան չէր, որովհետեւ իմ քաշը տեսնում եք, բայց եթե խոսք ես տալիս, պետք է անես: Ես ուրախ եմ, որ որդուս հետ միասին բարձրացանք, նաեւ այլ տղաների եւ աղջիկների: Ամենադժվար բանն է քո մեջ հաղթահարել վաղը եւ անտարբերությունը: Ես վստահ եմ, որ Ararat Challenge-ը, «Ավրորա» ֆորումը, ինչը մենք ուզում ենք անել, ամենակարեւորն այն է, որ մենք բոլորս զգում ենք, որ ուժեղ ենք, անտարբեր չենք եւ վստահ ենք, որ սերը, միությունը կարող է հաղել ամեն ինչին: Իմ ընկերներն ինձ ամեն ինչով աջակցեցին, որ ես բարձրանամ ու կանգնեմ Արարատի գագաթին»,-ասաց նա:

Ռուբեն Վարդանյանը հիշեցրեց, որ 100 տարի առաջ 100 որբեր հնարավորություն են ստացել մեծանալ եւ դառնալ քաղաքացիներ. «Դրա շնորհիվ մենք այսօր ապրում ենք: Մեկ մլն մարդ այսօր ապրում է, որովհետեւ ինչ-որ մեկը օգնել է իմ պապին, ուրիշի պապին: Եկեք դա հիշենք եւ նայենք առաջ»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ միայնակ ոչ մեկս ոչնչի չենք հասնի, պետք է միասնական լինենք:

Նա կոչ արեց միանալ Ararat Challenge-ին:

Նշենք, որ այս պահին Ազատության հրապարակում ընթանում է «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, որի ընթացքում մեծարանքի կարժանանան 2019թ. «Ավրորայի» հերոսները՝ մարդիկ, որոնք անձնվիրաբար օգնել են ուրիշներին ու կարեւոր ազդեցություն ունեցել մարդասիրության ոլորտում: Ընտրող հանձնաժողովը կհայտնի դափնեկրի անունը, որին էլ կշնորհվի 1 միլիոն ԱՄՆ դոլարի պարգեւ՝ շարունակելու մարդասիրության շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին: Երեկոն կշարունակվի Մարիամ Մերաբովայի եւ Դանա Լեոնգի բացօթյա համերգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ