News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Երևանի 2801-ամյակի օրը մասնակցեց «Միկա» մարզադահլիճում կազմակերպված սպորտային տոնին:

Հակոբյանը, ով նաև «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահն է, միջոցառմանը եկել էր դուստրերի՝ Մարիամի և Արփիի հետ:

Սպորտային տոնը կազմակերպվել է «City of smile» հիմնադրամի կողմից և նպատակ  ունի խրախուսել առողջ ապրելակերպն ու բարձրացնել քաղցկեղի մասին իրազեկվածությունը։

«City of smile» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառման խորագիրն էր՝ «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար»:

«Մենք նպատակ ունեինք իրազեկելու մարդկանց, որ մարզվելը բոլորի համար է կարևոր՝ անկախ առողջական վիճակից: Առողջ ապրելակերպը մի շարք հիվանդությունների կանխարգելիչ մեթոդներից մեկն է: Սպորտային տոնին մասնակցում էին ինչպես լիովին առողջ, այնպես էլ քաղցկեղը հաղթահարած փոքրիկներ»,- ասաց Դեմիրճյանը:

Նրա խոսքով՝ քաղցկեղի բուժման շրջանում երեխաները մի փոքր հեռանում են հասարակությունից, սակայն նմանատիպ միջոցառումները միջոց են, որպեսզի ապաքինվելուց հետո երեխաները կրկին հասարակությունում վերաինտեգրվեն:

Մարզադահլիճում մարզվող մեծերի և փոքրիկների հետ մարզվում էին նաև Աննա Հակոբյանն ու Մարիամ Փաշինյանը:

Տպել
Ամենաշատ