News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում հանրայի ցուցադրության են դրել 30 հինավուրց փայտե դագաղներ, որոնք Լուքսորի Արքաների հովտում լավ պահպանվել են հազարամյակների ընթացքում, հայտնում է AFP-ը։

Հնությունների նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր գտածոների մասին, որոնք հայտնաբերվել էին Նեղոս գետի արեւմտյան ափին գտնվող «Ասասիֆ» գերեզմանոցում։

Տղամարդկանց, կանաց եւ երեխաների 30 շքեղ զարդարված դագաղները հավանաբար պատկանում են առաջին հոգեւորականների ընտանիքի անդամներին։

Սարկոֆագները թվագրվում են մոտ 3000 տարի առաջ, մ․թ․ա․ 10-րդ դարում հիմնված 22-րդ դինաստիայի ժամանակաշրջանով։

Չնայած տարիքին՝ օձերի, թռչունների, լոտոսի ծաղիկների եւ հիերոգլիֆների սեւ, կանաչ, կարմիր, դեղին պատկերները, որոնք ծածկում են դագաղները, դեռեւս լավ երեւում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ